Թվային աշխարհում ֆինանսական զեղծարարները գնալով ավելի խորամանկ են դառնում, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է անպաշտպան մնաք։ Fast Shift-ում մենք հավատում ենք, որ լավագույն պաշտպանությունը սեփական հաշիվը անձամբ կառավարելու և վերահսկելու հնարավորությունն է։
Ահա թե ինչու ենք մենք ներդրել ֆինանսական գործարքներն արգելափակող «Ստոպ» գործիքը՝ անվտանգության մի նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս հենց ձեզ դառնալ ձեր դրամապանակի գլխավոր պաշտպանը։
Ի՞նչ է «Ստոպ» գործիքը
«Ստոպ» գործիքը ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման հատուկ մեխանիզմ է։ Դրա միջոցով Fast Shift հավելվածի օգտատերը կարող է ինքնուրույն և ակնթարթորեն սահմանափակել հեռավար եղանակով հասանելի ֆինանսական ծառայությունները։
Եթե կասկածներ ունեք, զգուշանում եք հնարավոր խարդախություններից կամ պարզապես ցանկանում եք որոշ ժամանակով սահմանափակել ձեր ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, այս գործիքը ստեղծված է հենց ձեզ համար։
Ինչպե՞ս է այն աշխատում
Գործիքից օգտվելը չափազանց պարզ է և չի պահանջում լրացուցիչ ջանքեր․
- Գտե՛ք գործիքը. Հավելվածի գլխավոր էջի աջ ներքևի անկունում սեղմե՛ք «Ավելին», այնուհետև անցե՛ք հավելվածի «Կարգավորումներ» բաժին և գտե՛ք «Ստոպ ծառայություն» կոճակը։
- Կառավարե՛ք ծառայությունները. Սեղմելով «Ստոպ ծառայություն» կոճակը՝ դուք կտեսնեք հեռավար հասանելի բոլոր ծառայությունների ցանկը։
- Ընտրե՛ք արգելափակման ձևը. Դուք կարող եք ընտրել այն ծառայությունը կամ ծառայությունները, որոնք ցանկանում եք ժամանակավորապես արգելափակել։
- Ամբողջական «Ստոպ». Ցանկության դեպքում կարող եք ընդամենը մեկ հպումով ընտրել բոլոր ծառայությունների արգելափակման հրահանգը։
- Հաստատում կենսաչափական նույնականացմամբ. Ծառայություններից որևէ մեկը, մի քանիսը կամ բոլորը արգելափակելու համար հարկավոր է գործողությունը հաստատել կենսաչափական նույնականացմամբ (Face ID կամ Fingerprint)

Ինչպե՞ս վերկանագնել արգելափակված ծառայությունների հասանելիությունը
Մենք հոգացել ենք, որ անվտանգությունը չխաթարի ձեր հարմարավետությունը։ Եթե ամեն ինչ կարգին է, և դուք կրկին ցանկանում եք օգտվել արգելափակված ծառայություններից, դրանք հնարավոր է արգելաբացել երկու տարբերակով․
- «Ստոպ ծառայություն» բաժնից ընտրելով այն ծառայությունը կամ ծառայությունները, որոնք ցանկանում եք արգելաբացել
- Արգելափակված ծառայությունից օգտվելու փորձ կատարելիս հետևելով հրահանգներին
Արգելաբացման հաստատումը կատարվում է օգտատիրոջ կենսաչափական նույնականացումից (Face ID կամ Fingerprint) հետո, որը տևում է ընդամենը մի քանի վայրկյան։ Սա երաշխավորում է, որ ծառայությունը բացում եք հենց դուք, այլ ոչ թե մեկ ուրիշը։
Ամփոփում
Ձեր ֆինանսների անվտանգությունն այլևս բարդ գործընթաց չէ։ «Ստոպ» գործիքի շնորհիվ դուք ցանկացած պահի կարող եք դադարեցնել կամ վերականգնել ձեր հաշվի ակտիվությունը՝ մեկ հպումով։
Մուտք գործեք հավելվածի «Կարգավորումներ» բաժին, ծանոթացեք գործիքին և վստահ եղեք, որ ձեր ֆինանսները հուսալի պաշտպանության տակ են։