Fast Shift-ով այժմ հնարավոր է կատարել ուղղակի դրամական փոխանցումներ դեպի Հնդկաստան՝ UBPay համակարգի միջոցով:
Եթե պարբերաբար գումար ես ուղարկում Հնդկաստան, ապա այժմ կարող ես դա անել անմիջապես Fast Shift դրամապանակից՝ առանց որևէ գրասենյակ այցելելու կամ այլ ծառայություններից օգտվելու:
Ինչպե՞ս
UBPay դրամական փոխանցումների համակարգն այժմ ինտեգրված է անմիջապես Fast Shift դրամապանակում: Պարզապես ընտրում ես գումարի չափը, քաղաքը, հաստատում ես, և փոխանցումն արդեն ճանապարհին է:
Ինչպե՞ս ուղարկել գումարը
- Բացի՛ր Fast Shift հավելվածը
- Գլխավոր մենյուից անցի՛ր «Միջազգային փոխանցումներ» բաժին
- Որպես փոխանցման եղանակ ընտրի՛ր UBPay-ը
- Որպես ստացող երկիր ընտրի՛ր Հնդկաստանը
- Մուտքագրի՛ր փոխանցվող գումարի չափը, ստացողի տվյալները (Անուն, Ազգանուն և այլն), բանկային հաշվեհամարը, այնուհետև ընտրեք քաղաքը, բանկը և մասնաճյուղը
- Ստուգի՛ր տվյալները և հաստատի՛ր փոխանցումը
Հասանելի քաղաքների ցանկը երևում է հավելվածում՝ փոխանցումը կատարելու պահին:
Գումարի ստացումը
Գումարը մուտքագրվում է անմիջապես ստացողի բանկային հաշվին:
Կարևոր է
Փոխանցումն անխափան կատարելու համար անհրաժեշտ է նախապես անցնել հետևյալ քայլերը.
- Ներբեռնել Fast Shift հավելվածը
- Գրանցվել հայկական բջջային հեռախոսահամարով
- Անցնել անձի նույնականացում մի քանի պարզ քայլով՝ օգտագործելով անձնագիրը
- Fast Shift դրամապանակին կցել հայկական բանկի կողմից թողարկված քարտ կամ բանկային հաշիվ
Նշում. Եթե չունես հայկական բանկային քարտ կամ հաշիվ, կարող ես հեշտությամբ, ընդամենը մի քանի րոպեում բանկային հաշիվ բացել հենց Fast Shift-ի միջոցով և սկսել փոխանցումներ կատարել դեպի Հնդկաստան: Դու կարող ես նաև կանխիկ գումար մուտքագրել քո Fast Shift դրամապանակի հաշվին Հայաստանի ողջ տարածքում գործող Fast Shift տերմինալների ցանցի միջոցով:
Ներբեռնի՛ր Fast Shift հավելվածը հենց հիմա և կատարի՛ր քո առաջին փոխանցումն այսօր