Երեք հագեցած օր, խաղեր, հյուրասիրություն, հետաքրքիր հանդիպումներ գործընկերների և օգտատերերի հետ, նոր ծանոթություններ և վառ հիշողություններ։ Հոկտեմբերի 10-12-ին «Ֆասթ Շիֆթ»-ը մասնակցել է «DigiTec 2025» տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ իր ընդարձակ, գունեղ ու «քաղցր» տաղավարով։
Խաղերի, հյուրասիրության և քննարկումների միջոցով ընկերությունը ներկայացրել է իր Fast Shift հավելվածի հնարավորությունները, պրոդուկտներն ու առավելությունները։ Այդպիսով տաղավարը դարձել էր մեծ ու փոքր այցելուների ամենասիրելի անկյունը «ԴիջիԹեք»-ում։
Այս տարվա ցուցահանդեսում հիմնական շեշտադրումները դրված են եղել արհեստական բանականության, վենչուրային կապիտալի և տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրների ու մարտահրավերների վրա:
Հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ն աչքի է ընկել միջոցառումների և իրադարձությունների աննախադեպ խտությամբ՝ ներառելով աշխատաժողովներ, փառատոնային ու երաժշտական հատվածներ։