Մայիսի 25-ից հունիսի 26-ը Yandex Go հավելվածի «Սնունդ» (Eats) բաժնում կատարի՛ր առնվազն 5000 դրամի 3 պատվեր և ստացի՛ր 2000 դրամի պրոմո կոդ, որը մուտքագրելով քո Fast Shift հավելվածի համապատասխան բաժնում կստանաս 2000 դրամ քո Fast Shift դրամապանակի հաշվին։
Ինչպե՞ս ստանալ պրոմո կոդը
- Yandex Go հավելվածի «Սնունդ» բաժնի «Առաջադրանքներ» հատվածից ընտրի՛ր համապատասխան առաջադրանքը
- Կատարի՛ր 3 պատվեր յուրաքանչյուրը առնվազն 5000 դրամ արժեքով
- Առաջադրանքը կատարելուց հետո նշված «Առաջադրանքում» կստանաս նվերի պրոմո կոդ
- Պատճենի՛ր այն և տեղադրի՛ր Fast Shift հավելվածում բացված համապատասխան դաշտում
Դեռ չունե՞ս Fast Shift
Ներբեռնիր Fast Shift հավելվածը (App Store կամ Google Play), գրանցվի՛ր, անցի՛ր ամբողջական նույնականացում՝ անձը հաստատող փաստաթղթով և պարզապես կցի՛ր բանկային քարտդ կամ հաշիվդ քո Fast Shift դրամապանակին, որպեսզի կարողանաս մասնակցել ակցիային:
Ներբեռնի՛ր Fast Shift հավելվածը
App Store Google Play
Պայմաններ
- Ակցիային կարող են մասնակցել միայն այն օգտատերերը, ովքեր Fast Shift հավելվածում գրանցվել և անցել են ամբողջական նույնականացում (արշավի ավարտից հետո նույնականացված օգտատերերը չեն կարող մասնակցել)։
- Ակցիայի շրջանակում տրամադրվում է 2000 ՀՀ դրամի նվեր՝ պրոմո կոդի տեսքով։
- Պրոմո կոդը ստանալու համար անհրաժեշտ է 2026 թվականի մայիսի 25-ից հունիսի 26-ը Yandex Go հավելվածի «Սնունդ» բաժնի «Առաջադրանքներ» հատվածում ընտրել համապատասխան առաջադրանքը և կատարել 3 պատվեր: Պատվերներից յուրաքանչյուրը պետք է կազմի առնվազն 5000 դրամ։
- Պրոմո կոդը Fast Shift հավելվածի համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո՝ մինչև հաջորդ օրը ժամը 24:00-ն, քո Fast Shift դրամապանակի հաշիվը կհամալրվի 2000 դրամով։
- Ակցիայի շրջանակում նվերը յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է միայն 1 անգամ։
Պրոմո կոդ՝ 2000 դրամ։ Ակցիան գործում է 2026 թ. մայիսի 25-ից հունիսի 26-ը։ Արշավի պայմանները սահմանում են «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Տեխ Սերվիսես» ՍՊԸ (Յանդեքս) ընկերությունները:
Ակցիայի կանոններին և մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ակցիայի հրապարակային օֆերտային կարող եք ծանոթանալ այստեղ: