PowerFull լիցքավորման սարքերի (power bank) վարձակալության ծառայությունը տեղափոխվել և գործում է բացառապես Fast Shift վճարահաշվարկային ընկերության հավելվածում։ Ծառայության նպատակն է էներգիայի սնուցման աղբյուրները հասանելի դարձնել ամենամոտ վայրերում, որպեսզի հնարավոր լինի շարժական փաուեր բենքերով լիցքավորել սմարթֆոնն ու մյուս սարքերը, երբ նստում է մարտկոցը։ PowerFull-ի կայանները տեղակայված են Երևանում ու Հայաստանի այլ քաղաքներում՝ Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Սևանում, Իջևանում և Վանաձորում։ Ընդհանուր առմամբ ծառայությունը գործում է 400-ից ավելի կետերում՝ ռեստորաններ, սրճարաններ, առևտրի կենտրոններ, ֆիթնես ակումբներ, գեղեցկության սրահներ, մետրոյի կայարաններ, միջոցառումների վայրեր և այլն։ Power bank-ը վարձակալելու համար անհրաժեշտ է Fast Shift հավելվածի գլխավոր էջում սեղմել QR կոճակը և սքանավորել կայանի վրա պատկերված QR-ը։ Այսպես հնարավոր է պարզ ու արագ վերցնել բենքը և լիցքավորել սմարթֆոնը կամ այլ սարքերը։ Հատկանշական է, որ կարիք չկա կայանի մոտ սպասել՝ PowerFull-ը վերադարձնելու համար։ Կարելի է հանգիստ տեղաշարժվել և հավելվածի քարտեզում գտնել մեկ այլ կետ, որտեղ առկա է PowerFull-ի կայան, և բենքը հանձնել ամենամոտ ու հարմար վայրում։ «Մեր ընկերությունը մշտապես ձգտում է իր օգտատերերին ներկայանալ նոր ծառայություններով և հավելվածի ընդլայնված հնարավորություններով։ PowerFull-ի կայաններն ամենուր աչքի են ընկնում վերաբրենդավորված դիզայնով և պատրաստ են օգնության հասնել, երբ նստում է սմարթֆոնի մարտկոցը։ Այսպիսով միշտ կարելի է կապի մեջ մնալ ընկերների, հարազատների ու գործընկերների հետ և չանհանգստանալ լիցքավորման համար կարևոր հանդիպումներից առաջ»,- ասել է Fast Shift ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։ PowerFull-ից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fast Shift հավելվածն ինչպես App Store-ից, այնպես էլ Play Market-ից։ Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ |

PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
16.07.2025