Հունիսի 1-ից հունիսի 21-ը հրավիրի՛ր ընկերներիդ միանալ Fast Shift հավելվածին և երկուսդ էլ կստանաք 1000-ական դրամ ձեր դրամապանակներին։
Ինչպե՞ս մասնակցել
- Ուղարկի՛ր Fast Shift հավելվածում գրանցվելու քո հրավերը (անհատական հղումը) ընկերոջդ։
- Քո ընկերը պետք է ներբեռնի հավելվածը, գրանցվի և անցնի ամբողջական նույնականացում հրավերը ստանալու նույն օրացուցային օրվա ընթացքում։
- Մինչև հաջորդ օրվա ժամը 24:00-ն և՛ դու, և՛ ընկերդ ձեր Fast Shift դրամապանակի հաշիվներին կստանաք 1000-ական ՀՀ դրամ նվեր։
Ի՞նչպե՞ս անցնել ամբողջական նույնականացում Fast Shift-ում
Fast Shift-ում ամբողջական նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է ընդամենը հետևելով համապատասխան հրահանգներին հավելվածում կցել անձը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև դրամապանակին կցել հայկական բանկի կողմից թողարկված քարտ կամ հաշիվ։
Ներբեռնի՛ր Fast Shift հավելվածը
App Store Google Play
Այլ պայմաններ
- Անսահմանափակ հրավերներ. Դու կարող ես հրավիրել անսահմանափակ թվով ընկերների և յուրաքանչյուր հաջողված հրավերի համար ստանալ 1000 դրամ։
- Շղթայական ակցիա. Քո ընկերը գրանցվելուց և ամբողջական նույնականացում անցնելուց հետո նույնպես կարող է հրավիրել իր ընկերներին ու վաստակել անսահմանափակ բոնուսներ։
- Նվերը տրամադրվում է ուղղակիորեն մասնակիցների Fast Shift դրամապանակի հաշիվները համալրելու միջոցով։
- Արշավին չեն կարող մասնակցել հավելվածում նախկինում գրանցված, բայց հաշիվը ջնջած (չեղարկած) անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր դեռ չեն անցել Ամբողջական նույնականացում։
Գովազդային արշավը գործում է 2026 թ. հունիսի 1-ից հունիսի 21-ը։
Գովազդային արշավի պայմանները և հրապարակային օֆերտան սահմանվում են «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ի կողմից: Մանրամասներն այստեղ: