ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
«Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներն են Վահե Բադալյանը և Վիգեն Բադալյանը։
Մասնակիցների ընդհանուր ժողովը ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է Ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան չորս ամիս անց։
Ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է Ընկերության տնօրենի կողմից Օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև բոլոր այն դեպքերում, երբ դա են պահանջում ընկերության և նրա մասնակիցների շահերը։
Ընկերության Մասնակիցների 29.08.25թ․ արտահերթ ընդհանուր ժողովի թիվ ՄԸԺ290825-06 որոշմամբ հաստատվել է Ընկերության կանոնադրական կապիտալի նոր չափ՝ 974 411 572 (ինը հարյուր յոթանասունչորս միլիոն չորս հարյուր տասնմեկ հազար հինգ հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ, որը բաժանված է 2 հավասար բաժնեմասի՝ 487 205 786 (չորս հարյուր ութսունյոթ միլիոն երկու հարյուր հինգ հազար յոթ հարյուր ութսունվեց) ՀՀ դրամ անվանական արժեքով:
Նույն որոշմամբ հաստատվել է Ընկերության Կանոնադրության՝ կանոնադրական կապիտալի չափի նվազեցման հետ կապված փոփոխությունը, որը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը գրանցել է 11.09.25թ։