Տարվա տեխնոլոգիական ամենանշանակալի իրադարձությունը WCIT 2024/DigiTec- մեկնարկեց Fast Shift ընկերության ակտիվ մասնակցությամբ։ Մերիդիան էքսպո-կենտրոնում չորս օր շարունակ Fast Shift-ն այցելուներին ներկայացրեց իր նորարար պրոդուկտները։
Ընկերության կարևոր արժեքներից է ֆինանսական շուկայում նոր տեխնոլոգիաների և գործիքների կիրառումը։ Fast Shift ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը վստահեցնում է՝ ընկերությունն առաջ է ընթանում նորարարական մոտեցումների, մշտական զարգացման և հաճախորդներին նորին ադապտացնելու միջոցով։
«Fast Shift-ը շուկայում իր ուրույն տեղն ունի։ Նախորդ տարվա համեմատ՝ ընկերության եկամուտն աճել է շուրջ 67 տոկոսով, իսկ օգտատերերի քանակը՝ շուրջ 25 հազարով։ Ակտիվ աշխատում ենք Fast Shift-ի զարգացման ուղղությամբ, և մոտ ապագայում այն կփոխի իրավիճակը շուկայում»,- ասել է նա։
Մանրամասները կարող եք դիտել այստեղ՝