Fast Shift-ը միացավ Իդրամի «Բաց QR»-ին։ Օրերս տեղի ունեցած ասուլիսում Իդրամ ընկերությունը հայտարարեց, որ այսուհետ 22500-ից ավելի վաճառակետերում տեղադրված Իդրամ QR-ը կարող են իրենց հավելվածներով սկանավորել նաև Իդրամի «Բաց QR» ենթակառուցվածքին միացած բոլոր ֆինանսական կազմակերպությունների, բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդները։
Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություններից առաջինն է միացել Open QR-ին և նպաստելու է այս գաղափարախոսության տարածմանը։ Ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը նշել է, որ Fast Shift-ը վստահելի գործընկերության և հաճախորդակենտրոն գործելաոճի մշակույթն արմատավորելու առաջատարներից է․
«Fast Shift ընկերության համար շատ կարևոր է այս նախաձեռնությունը, քանի որ մեր հաճախորդները ստանում են հնարավորություն վճարել ավելի քան 22500 վաճառակետերում։ Այսինքն՝ IDram-ի QR-ը այսուհետ հասանելի է նաև Fast Shift ընկերության հաճախորդներին»,- նշել է նա։
Մանրամասները կարող եք դիտել այստեղ՝