Ապրիլի 12-ին կայացավ «Ֆասթ Շիֆթ» ընկերության տարեկան հաշվետվությունը: 2018 թվականին հիմնադրված «Ֆասթ Շիֆթ» ընկերության գլխավոր առաքելությունը՝ մատուցել պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ, շարունակվում է: Կազմակերպությունն առաջնային գնահատելով հաճախորդների ժամանակը և նրանց ֆինանսների անվտանգությունը՝ հնարավորություն է տալիս նվազեցնել ֆինանսական գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը:
«Ֆասթ Շիֆթ» ընկերության խորհրդի նախագահը Ռոման Բադալյանը ներկայացրեց ընկերության 2023 թվականի ձեռքբերումները:
Սինքրոն-Ռոման Բադալյան
«Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67%-ով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել է: Եվ սա դեռ սկիզբն է: Մենք ունենք ամբիցիոզ պլաններ: Առաջին տարիներին ունենք բիզնեսի զարգացման մեծ նպատակներ: Եվ կուզենայի շեշտել հետևյալները. բիզնեսի աշխարհագրության ընդլայնում դեպի արտերկիր, Ֆասթ Թիքեթ-ի լրիվ նոր ֆորմատ և որակի նոր գործարկում: Վստահ եմ, որ 2024 թվականի արդյունքները գերազանցելու են բոլորիս սպասումները»:
«Ֆասթ Շիֆթ»-ի տնօրեն Իրինա Գասպարյանը խոսեց ընկերության 2024 թվականի նպատակներից, ռազմավարությունից և զարգացումներից: «Ֆասթ Շիֆթ»-ի ռազմավարական ծրագիրն այս տարի միտված է Ընկերության զարգացմանը՝ թվային տրանսֆորմացիայի թիրախավորմամբ։
Սինքրոն-Իրինա Գասպարյան
«2024 թվականին մենք թիրախավորում ենք դիջիթալ տրանսֆորմացիայի ուղղությունը և նորանոր սերվիսներ ենք ներկայացնելու դրամապանակում: Այն է՝ օնլայն վարկավորումը 24/7 ռեժիմում, տարատեսակ դրամական փոխանցումներ արտերկիր և արտերկրից դեպի Հայաստան: Ինչպես նաև ծառայությունների սպեկտրի մեծացում, այն ՝վարկային ծառայություններ, պետական սեկտորի լայնացում, համագործակցություններ տարատեսակ արտաքին պարտնյորների հետ:
«Ֆասթ Շիֆթ» ընկերության թիմն այս տարի շարունակելու է սպասարկման որակի բարձրացումը, Ֆասթ Շիֆթը վստահ քայլերով ընթանում է դեպի զարգացման տեսլականի իրագործում․ այն է՝ շուկայում դիրքավորվել որպես բազմատեսակ ծառայությունների վճարային ագրեգատոր՝ մեկ միասնական ագրեգացիոն API-ով։
Հաշվի առնելով նոր տեխնոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առևտուր, անհպում վճարում, և այլն, Ֆասթ Շիֆթի բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը։