ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
«Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Մասնակիցներն են Վահե Բադալյանը և Վիգեն Բադալյանը։
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ կառավարման բարձրագույն մարմինը Մասնակիցների ընդհանուր ժողովն է:
Մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրում է Ընկերության գործադիր մարմինը՝ տարեկան մեկ անգամ՝ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս, և ոչ ուշ, քան չորս ամիս անց, Ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատելու նպատակով։
Մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրում է Ընկերության Գործադիր տնօրենը՝ Օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված դեպքերում, Ընկերության և նրա Մասնակիցների շահերի պահանջի բերումով:
Ընկերության Մասնակիցների 02.03.2026թ․ արտահերթ ընդհանուր ժողովի թիվ ՄԸԺ020326-03 որոշմամբ հաստատվել է Ընկերության կանոնադրական կապիտալի նոր չափ՝ 657 455 446.19 (վեց հարյուր հիսունյոթ միլիոն չորս հարյուր հիսունհինգ հազար չորս հարյուր քառասունվեց ամբողջ տասնինը հարյուրերորդական) ՀՀ դրամ, որը բաժանված է 2 հավասար բաժնեմասի՝ 328 727 723.095 (երեք հարյուր քսանութ միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար յոթ հարյուր քսաներեք ամբողջ իննսունհինգ հազարերորդական) ՀՀ դրամ անվանական արժեքով:
Նույն որոշմամբ հաստատվել է Ընկերության Կանոնադրության՝ կանոնադրական կապիտալի չափի համալրման հետ կապված փոփոխությունը, որը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը գրանցել է 08.05.2026թ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
տեղեկատվության հրապարակման քաղաքականության վերաբերյալ
Առաջնորդվելով ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2009թ․ հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված՝ «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի պահանջներով՝
«Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը հայտարարում է, որ չի իրականացնում արժեթղթերի հրապարակային տեղաբաշխում, չունի փոքր մասնակցություն ունեցող Մասնակիցներ և չի հրապարակում Կանոնակարգ 8/03-ի 15-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը, ինչը պայմանավորված է Ընկերության գործունեության բնույթով, կազմակերպական կառուցվածքով և այն հանգամանքով, որ տվյալ տեղեկատվության հրապարակումը չի բխում Ընկերության քաղաքականությունից և կարգավորող ակտերով սահմանված նպատակահարմարությունից։
Միաժամանակ՝ Ընկերությունը շարունակելու է ապահովել օրենսդրությամբ և կարգավորող իրավական ակտերով սահմանված տեղեկատվության հրապարակումը՝ թափանցիկության, հաշվետվողության և կարգավորող պահանջների պահպանման սկզբունքներին համապատասխան։