«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) հայտարարում է տեղեկատվական անվտանգության անկախ աուդիտի (այսուհետ՝ ՏԱ աուդիտ) ծառայության մատուցման նպատակով Մատակարարի ընտրության մրցույթ։
Մրցույթի պայմանները
- ՏԱ աուդիտ իրականացնելու ոլորտում առնվազն 3 (երեք) տարվա փորձ (միջազգային մայր կազմակերպություն ունենալը կդիտվի որպես առավելություն),
- Աուդիտորական ընկերության 2024թ․ շահույթը (100 մլն դրամը գերազանցող ցուցանիշը կդիտվի որպես առավելություն),
- Աուդիտի իրականացման մրցակցային արժեք,
- Առաջարկվող մասնագիտական խմբում «Առաջատար մասնագետի» որակավորմամբ առնվազն 2 մասնագետի առկայություն,
- Աուդիտորական ստուգման շրջանակ՝
- ՏԱ ռիսկի գնահատում և կառավարում,
- ՏՏ հասանելիության և անընդհատության ռիսկի գնահատում ու կառավարում,
- ՏՏ գործառնությունների կառավարում,
- ՏՏ փոփոխության ռիսկի գնահատում և կառավարում,
- ՏՏ նախագծերի կառավարում,
- ՏՏ տվյալների ամբողջականության և որակի կառավարում,
- ՏԱ ներքին աուդիտ,
- Հիմնական եզրակացություն՝ ՀՀ կենտրոնական բանկի կանոնակարգերով և միջազգային ստանդարտներով սահմանված անվտանգության նվազագույն պահանջներին Ընկերության ՏԱ կառավարման համակարգի համապատասխանության գնահատական,
«Աուդիտորական եզրակացության» ներկայացման վերջնաժամկետ՝ 2026թ․ փետրվարի 20։
Մրցույթի պահանջները
- Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է՝ 22/12/2025թ․ ժամը 24։00։ Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
- Գնառաջարկը անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ․ փոստի հասցեին՝ փակ կրիպտոարխիվներում (ZIP, RAR) արխիվացված, բանալիները՝ procurement․[email protected] էլ․ փոստի հասցեին։ Այլ էլ․ հասցեների ուղարկված գնառաջարկները չեն դիտարկվի։
- Փոստային առաքմամբ գնառաջարկները անհրաժեշտ է ներկայացնել փակ, կնքված և ստորագրված ծրարներով:
- Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ստորագրված և կնքված հայտ` ըստ ներկայացված ձևանմուշի, կից անհրաժեշտ փաստաթղթերով։
- Եթե մրցույթի ժամկետի ավարտից հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը հայտ ներկայացրած մասնակցի հետ կապ չի հաստատում, ապա համարվում է, որ վերջինիս ներկայացրած գնառաջարկը չի ընդունվել։
- Մրցույթին մասնակցության լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Քրիստինե Ղանդիլյանին (հեռ.` +374 96 047666, +374 10 510010) կամ հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։