«FAST ID - FAST ՆՎԵՐ» ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- «Fast ID - Fast Նվեր» գովազդային արշավի նկարագիր
- «Fast ID - Fast Նվեր» գովազդային արշավը կազմակերպվում է «Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) գովազդային քաղաքականության շրջանակներում՝ Ընկերության Fast Shift բջջային հավելվածով մատուցվող ծառայությունները գովազդելու նպատակով։
- «Fast ID - Fast Նվեր» գովազդային արշավի (այսուհետ՝ նաև Արշավ) կանոնները սահմանող սույն փաստաթուղթը (այսուհետ՝ Կանոններ) հանդիսանում է հրապարակային առաջարկ (Օֆերտա)՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 451-րդ հոդվածի և 453-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությամբ:
- Կանոնների 3.1 կետով սահմանված գործողությունների կատարումը համարվում է Օֆերտայի լիարժեք և անվերապահ ընդունում (ակցեպտ)։
- Արշավն անցկացվում է 08․04․2026թ․ - 23․04․2026թ․ ժամանակահատվածում։
- Օֆերտայի գործողության ժամկետը համընկնում է Արշավի անցկացման ժամկետին:
- Կանոնները կարգավորվում և մեկնաբանվում են, ինչպես նաև Կանոններից բխող բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
- Հիմնական հասկացություններ
- Fast Shift բջջային հավելված (այսուհետ՝ նաև Հավելված)՝ շարժական սարքերում Ընկերության ծրագրային ապահովում, որի միջոցով հասանելի են Ընկերության ծառայությունները, ինչպես նաև Օգտատիրոջ և Ընկերության միջև տեղեկատվության (այդ թվում՝ էլեկտրոնային ծանուցումների) փոխանակումը,
- Fast Shift Օգտատեր՝ ֆիզիկական անձ, ով Ընկերության սահմանած կարգով Հավելվածում գրանցել է Հաշվառման հաշիվ,
- Մասնակից՝ Կանոնների համաձայն ամբողջական նույնականացման գործընթաց անցած Օգտատեր,
- Ամբողջական նույնականացում՝ Ընկերության սահմանած կարգով անձը հաստատող փաստաթղթի տվյալներով նույնականացում և հայկական բանկի թողարկած քարտի և (կամ) հաշվի կցում Հավելվածի Հաշվառման հաշվին։
- Արշավին մասնակցության և անցկացման կարգը
- Արշավին կարող է մասնակցել այն ֆիզիկական անձը, ով Արշավի անցկացման ժամանակահատվածում նույն օրը․
գրանցվում է Հավելվածում,
անցնում է Ամբողջական նույնականացում։
- Կանոնների 3.1 կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ մինչև հաջորդ օրը 24:00, Մասնակցին Ընկերությունը տրամադրում է 2000 (երկու հազար) դրամ Նվեր։
- Կանոնների 1 կետում նախատեսված Նվերը տրամադրվում է Մասնակցի Fast Shift Հաշվառման հաշիվը համալրելու միջոցով։
- Արշավի շրջանակներում յուրաքանչյուր Մասնակցի Նվեր տրամադրվում է միայն 1 (մեկ) անգամ։
- Այլ պայմաններ
- Ընկերությունն իրավունք ունի միակողմանի իր հայեցողությամբ փոխել Կանոնների ցանկացած պայման, այդ թվում՝ անցկացման ժամկետը, որի մասին տեղեկացնում է Հավելվածի և (կամ) Ընկերության պաշտոնական կայքի և (կամ) սոցիալական ցանցի պաշտոնական հարթակ(ներ)ի միջոցով:
- Ընկերությունն իրավունք ունի Մասնակցին ուղարկել տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ: Սույնով Մասնակիցը տալիս է նմանատիպ հաղորդագրություններ ստանալու համաձայնություն:
- Ընկերությունն իրավունք ունի իրականացնել Մասնակցի տվյալների ստուգում՝ Ընկերության չափանիշներով: Բացի այդ, Ընկերությունն իրավունք ունի Մասնակցից պահանջել ներկայացնել անձը հաստատող, ինչպես նաև Մասնակցին նույնականացնող անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու տվյալներ: Նույնականացնող փաստաթղթերի և տվյալների տեսակներն ու ներկայացման ձևերը սահմանում է Ընկերությունը:
- Ընկերությունը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում Մասնակցի մուտքագրած տեղեկատվության, ինչպես նաև այն գործողությունների համար, որ իրականացվում են այդ տեղեկատվության հիման վրա: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կապի և համապատասխան այլ համակարգերի աշխատունակության համար և չի երաշխավորում դրանց անխափան աշխատանքը:
Ընկերության գործունեությունը վերահսկում է ՀՀ ԿԲ-ն։
+374 10 310 010
YoPhone +374 41 51 00 28