«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն հայտարարում է մրցույթ` «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելու համար:
Մրցույթի պայմանները
- Մրցույթին մասնակցության համար ներկայացնել․
- աուդիտորական ընկերության փորձը (միջազգային մայր կազմակերպություն ունենալը կդիտվի որպես առավելություն),
- աուդիտորական ընկերության 2024թ․ շահույթը (100 մլն դրամը գերազանցող ցուցանիշը կդիտվի որպես առավելություն),
- աուդիտի իրականացման արժեքը,
2. Մրցույթը հաղթելու դեպքում ոչ ուշ, քան մինչև 2026թ․ ապրիլի 30-ը հայերեն լեզվով ներկայացնել «Աուդիտորական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը։
Մրցույթի պահանջները
- Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է՝ 15․01․26թ․ ժամը 24։00։ Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
- Գնառաջարկը անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլ․ փոստի հասցեին՝ փակ կրիպտոարխիվներում (ZIP, RAR) արխիվացված, բանալիները՝ procurement․[email protected] էլ․ փոստի հասցեին։ Այլ էլ․ հասցեների ուղարկված գնառաջարկները չեն դիտարկվի։
- Փոստային առաքմամբ գնառաջարկները անհրաժեշտ է ներկայացնել փակ, կնքված և ստորագրված ծրարներով:
- Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել ստորագրված և կնքված հայտ` ըստ առընթեր ներկայացված ձևանմուշի, կից անհրաժեշտ փաստաթղթերով։
- Եթե մրցույթի ժամկետի ավարտից հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը հայտ ներկայացրած մասնակցի հետ կապ չի հաստատում, ապա համարվում է, որ վերջինիս ներկայացրած գնառաջարկը չի ընդունվել։
Մրցույթին մասնակցության լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել
Քրիստինե Ղանդիլյանին (հեռ.` +374 96 047666, +374 10 510010) կամ հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին։