• Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
Fast Shift
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
language-switcher

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, Երևանում։
Ֆասթ Շիֆթի գլխավոր առաքելությունն է Հայաստանի Հանրապետությունում մատուցել վճարահաշվարկային ծառայություններ և ներկայացնել ժամանակակից վճարային այնպիսի գործիքներ, որոնք կառանձնանան իրենց պարզությամբ, հարմարավետությամբ, ապահովությամբ ու հասանելիությամբ:
Կազմակերպության գործունեությունն ուղղված է առավել անվտանգ միջավայրում հաճախորդների համար վճարումների, փոխանցումների և այլ գործառույթների իրականացմանը՝ առաջնայինը գնահատելով հաճախորդների ժամանակը և նրանց ֆինանսների անվտանգությունը:
2658-aboutimage1-1.png
Հաշվի առնելով նոր տեխոլոգիաների զարգացման տեմպերը, ինչպես նաև այդ տեխնոլոգիաների նկատմամբ հասարակության կողմից աճող հետաքրքրությունը՝ առցանց առևտուր, անհպում վճարում, և այլն, Ֆասթ Շիֆթի բջջային հավելվածի համակցումն ու 24/7 հասանելիությունը հնարավորություն են տալիս հաճախորդին նվազեցնել գործարքների վրա ծախսվող ժամանակը և գումարը։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ՝

Լինել առաջատարը վճարահաշվարկային շուկայում՝ կարևորելով առաջարկվող ծառայությունների հարմարավետությունը, ինչպես նաև նպաստել շուկայի զարգացմանը, աջակցել ֆինանսական կայունությանը և օգնել ընդլայնել հաճախորդների ֆինանսական ներգրավվածությունը՝ ֆինանսական նոր տեխնոլոգիաներին համընթաց:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐՆ ԵՆ`

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մեզ համար առաջնային են մեր հաճախորդների ֆինանսների ապահովությունը և նրանց գործարքների անվտանգությունը: Ուստի մենք հոգ ենք տարել, որ Ֆասթ Շիֆթով կատարված ցանկացած ֆինանսային գործընթաց լինի պարզ, հարմար, և 100% անվտանգ:

ԹԻՄԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

Ընկերության աշխատանքը անթերի լինելու համար անթերի պետք է լինի նաև այլ մթնոլորտը, որում մենք աշխատում ենք: Հենց թիմային աշխատանքը, գրագիտությունն ու փոխադարձ հարգանքն են մեր ընկերության հիմքը, ինչն էլ հանդիսանում է մեր հաջողության գրավականը:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվության բարձր զգացումը դեպի հաճախորդը, ընկերությունն ու աշխատանքը հանդիսանում են մեր կարևորագույն արժեքներից մեկը, ինչը մեր հաճախորդների վստահության կարևորագույն գրավականներից մեկն է:

ԷԹԻԿ ՎԱՐՔԱԳԻԾ

Ֆասթ Շիֆթում սահմանված է հստակ էթիկ վարքագիծ, որն առաջնորդում է աշխատողներին` կապված վարքագծի և կայացվելիք որոշումների հետ, ինչպես նաև ապահովում է աշխատավայրում հավասար պայմաններ և առողջ աշխատանքային մթնոլորտ բոլորի համար:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Եվ վերջապես, Ֆասթ Շիֆթի կարևոր արժեքներից մեկը ֆինանսական շուկայում նոր տեխնոլոգիաների և գործիքների խթանումն է՝ նորարարական մոտեցումների, մշտական զարգացման և հաճախորդներին նորին ադապտացնելու միջոցով:

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝

Ապահովել հասարակության` ֆինանսական ծառայություններից օգտվելու մշակույթի աճ, ձեռք բերել վստահելի, բարեխիղճ և թափանցիկ գործընկերոջ և ֆինանսական խորհրդատուի համբավ և արդարացնել բոլոր շահագրգիռ կողմերի՝ Կազմակերպության, հաճախորդների, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և պետության սպասելիքները։

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

«Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներն են Վահե Բադալյանը և Վիգեն Բադալյանը։
3499-untitled-1-16529123836377.png
3500-image5-16709290543437.png

Կարդալ ավելին

ՎԱՀԵ ԲԱԴԱԼՅԱՆ

50% բաժնեմաս

3503-untitled-1-16529123836377.png
3504-2369-1-16531242305393.png

Կարդալ ավելին

ՎԻԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ

50% բաժնեմաս

ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

Ֆասթ Շիֆթ ընկերության ղեկավար կազմի մեջ են մտնում գործադիր տնօրենը և գլխավոր հաշվապահը։
3509-untitled-1-16529123836377.png
3510-2652-1372-aragac.png

Կարդալ ավելին

ԱՐԱԳԱԾ ԱՍԱՏՐՅԱՆ

Գործադիր տնօրեն

3513-untitled-1-16529123836377.png
3514-2654-1377-արամ-զաքարյան.png

Կարդալ ավելին

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Գլխավոր հաշվապահ

3704-untitled-1-16529123836377.png
3705-3500-2649-2.png

Կարդալ ավելին

ՏԱԹԵՎ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ներքին աուդիտի ղեկավար

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Ֆասթ Շիֆթ ընկերության ղեկավար կազմի մեջ են մտնում գործադիր տնօրենը և գլխավոր հաշվապահը։
3919-untitled-1-16529123836377.png
3920-image3.png

Կարդալ ավելին

Գևորգ Բալյան

Ucraft ՍՊԸ հիմնադիր և գործադիր տնօրեն

3923-untitled-1-16529123836377.png
3924-image2-2.png

Կարդալ ավելին

ՍՎԵՏԼԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորհրդի Անդամ

ՎԱՐՉԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

3363-կառուցվածք-1.png

ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

Ամբողջական անվանումը՝

«Ֆասթ Շիֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Կրճատ անվանումը՝

«Ֆասթ Շիֆթ»  ՍՊԸ

ՀՎՀՀ

00480232

Իրավաբանական հասցե՝

0047, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան,

Գ․ Հովսեփյան 20, 1-ին մսշ, 2-րդ հարկ, 13-14 ս

Փոստային հասցե՝

0047, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Գ․ Հովսեփյան 20, 1-ին մսշ, 2-րդ հարկ, 13-14 ս

Էլեկտրոնային հասցե՝

[email protected]

Միասնական հեռախոսային կենտրոնի հեռախոսահամար՝

(+ 374 10 ) 510 010

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԸ

Գլխամասային գրասենյակ՝

երկուշաբթի-ուրբաթ, 09։00-18։00

Զանգերի սպասարկում՝ 

երկուշաբթի-կիրակի, 24/7

ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տեղակայված են Ֆասթ Շիֆթի ավելի քան 1000 վճարային տերմինալներ, որոնք ընդունում են մոտ 200 տեսակի վճարումներ։ Տերմինալների ցանկին կարող ենք ծանոթանալ այստեղ:
3915-terminal-1.png

ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ի «Գործարար վարվելակերպի կանոնների» նպատակն է ապահովել Ընկերության Կանոնադրությամբ և այլ Ներքին իրավական ակտերով սահմանված ռազմավարական նպատակների և խնդիրների համար իրականցման համար անհրաժեշտ կորպորատիվ կառավարման, մասնագիտական և գործարար էթիկայի բարձր մակարդակ:
Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այստեղ.

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆասթ Շիֆթը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

Ֆասթ Շիֆթը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

Ֆասթ Շիֆթը հայկական մշակույթի կողքին է։

01.02.2023

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
FAST SHIFT. Հասանելի է Google Play-ում

FAST SHIFT. Հասանելի է Google Play-ում

Android-ի օգտատերերի համար նորություն ունենք։ FAST SHIFT էլեկտրոնային դրամապանակն արդեն կարելի է ներբեռնել Google Play-ից։

22.12.2022

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ֆասթ Շիֆթից` Ֆասթ Բանկ. 0% միջնորդավճար բոլոր գործարքների համար

Ֆասթ Շիֆթից` Ֆասթ Բանկ. 0% միջնորդավճար բոլոր գործարքների համար

ՀՀ-ում արդեն գործող 17 բանկերին է միացել Ֆասթ Բանկը։

13.12.2022

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
FastShift ՍՊԸ-ի գործադիր տնօրենի հարցազրույցը

FastShift ՍՊԸ-ի գործադիր տնօրենի հարցազրույցը

FastShift ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Արագած Ասատրյանն, ամփոփելովով տարին, խոսել է ընկերության տեսլականի, նոր հնարավորությունների ու ապագա պլանների մասին։

12.12.2022

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Ֆասթ Շիֆթ»․ նոր վճարային համակարգ Հայաստանում

«Ֆասթ Շիֆթ»․ նոր վճարային համակարգ Հայաստանում

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, հանդիսանում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության․․․

22.03.2022

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Ավելին

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
Վերջին թարմացում՝ 01.08.2022
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք ղեկավարվել կայքի հայերեն տարբերակով:

2022 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ.
Բոլոր իրավունքները պաշտպանված են.