• Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
Fast Shift
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
language-switcher
FastShift ՍՊԸ-ի գործադիր տնօրենի հարցազրույցը

FastShift ՍՊԸ-ի գործադիր տնօրենի հարցազրույցը


Հարցազրույցի հղումը

 

Արդեն 2 տարի Երևանի փողոցներում և մարզերում տեղակայված Ֆասթ Շիֆթ-ի վճարային նորաոճ տերմինալներն իրենց գույնով ու բրենդինգով տարբերվում են՝ յուրահատուկ համադրվելով մայրաքաղաքի վարդագույնին։ Ֆասթ Շիֆթ ընկերության գործադիր տնօրեն Արագած Ասատրյանն ամփոփել է ընկերության 2 տարին և նշել, որ ընկերության նպատակն է Հայաստանում վճարումներ կատարելու մշակույթն ավելի ապահով, ճկուն և նորարարական դարձնելը։

Ֆասթ Շիֆթ-ի վճարային տերմինալները հագեցած են նորագույն տեխնոլոգիաներով, ինչն էլ նոր հնարավորություններ և առավելություններ է առաջարկում սպառողին: Վերջիններիս հարմարավետության մասին հոգալով ընկերությունը տերմինալները նախագծելիս կարևորել է բոլոր դետալները՝ էկրանի չափսը, ծրագրային արագությունն ու հագեցվածությունը։

Արագած Ասատրյանն առանցքային է համարում հաճախորդների բարձրորակ սպասարկումը և անդրադարձել է կոնտակտային կենտրոնին, որն արդեն 24/7 սպասարկման ռեժիմով արագ արձագանքում է հաճախորդների դիմումներին և հնարավոր տեխնիկական խնդիրների դեպքում շտապ լուծում տալիս։ Ընկերության գործադիր տնօրենը պատմել է նաև Ֆասթ Շիֆթ-ի տեսլականից, առաջիկա ծրագրերից՝ նշելով, որ շատ մոտ ապագայում հաճախորդներին կներկայացվի էլեկտրոնային դրամապանակը․ «Դեռևս թեստավորման փուլում ենք, որպեսզի վերջնարդյունքում հնարավորինս իդեալական, լավ որակի պրոդուկտ ունենանք»,-հավելել է Ասատրյանն ու նշել, որ որքան էլ մրցունակ են ընկերության տերմինալները, միայն դրանք բավարար չեն հաճախորդների համար վճարումներ կատարելու լիարժեք հարմարավետությունն ապահովելու համար։

Պարզ, արագ և ապահով․ սա է Ֆասթ Շիֆթի որդեգրած սկզբունքը։

12.12.2022

#fastshift #fastshiftarmenia

ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋԸ
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
Վերջին թարմացում՝ 01.08.2022
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք ղեկավարվել կայքի հայերեն տարբերակով:

2022 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ.
Բոլոր իրավունքները պաշտպանված են.