• Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
Fast Shift
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
language-switcher
«Ֆասթ Շիֆթ»․ նոր վճարային համակարգ Հայաստանում

«Ֆասթ Շիֆթ»․ նոր վճարային համակարգ Հայաստանում

«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թվականին Վահե և Վիգեն Բադալյանների կողմից, հանդիսանում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ փոխկապակցված ընկերություն: Ընկերության առաքելությունն է ժամանակակից տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ առավելագույնս հարմարավետ և մատչելի դարձնել վճարումների իրականացման գործընթացը։

«Ֆասթ Շիֆթ»-ը ներկայանում է շուկայում իր սեփական տերմինալային ցանցով, որոնց թիվն այս պահին հասնում է 200-ի։ Ընկերության տերմինալները տեղաբաշխված են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում։

Տերմինալները տարբերվում են շուկայում առկա տարբերակներից իրենց մասշտաբայնությամբ, յուրօրինակ և հետաքրքիր դիզայնով, ինչպես նաեւ տարբերվող ինտերֆեյսով։ Նոր տերմինալները մշակելիս Ընկերության համար առաջնային է եղել, այն, որ տերմինալները հարմար լինեն ինչպես փորձառու, այնպես էլ նոր սպառողների համար։

Մինչ տարեվերջ ընկերությունը նախատեսում է տերմինալների ցանցն ավելացնել ևս 1000-ով։ Ցանցի ընդլայնումը նպատակաուղղված է ընկերության կողմից մատուցվող վճարային ծառայությունների հասանելիության ավելացմանը:

«Ընկերությունն ապագայում ձգտելու է ավելի մոտ լինել իր հաճախորդներին, թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում՝ ընդլայնելով առաջարկվող ծառայությունների ու պրոդուկտների ցանկը»,- ասված է հաղորդագրության մեջ։

22.03.2022

ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋԸ
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
Վերջին թարմացում՝ 01.08.2022
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք ղեկավարվել կայքի հայերեն տարբերակով:

2022 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ.
Բոլոր իրավունքները պաշտպանված են.