• Գլխավոր
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
Fast Shift
  • Մեր մասին
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
language-switcher
Ֆասթ Շիֆթը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

Ֆասթ Շիֆթը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

Ֆասթ Շիֆթը հայկական մշակույթի կողքին է։

Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակին՝ հունվարի 27-ին տեղի ունեցավ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգը։ Ֆասթ Շիֆթը կարևորելով հայկական մշակույթի զարգացումը՝ միացել է «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։

Երեկոյի ընթացքում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեց 2 պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»: Մաեստրոն նշեց, որ համերգը հատուկ կարևորություն ուներ, քանի որ իրականացավ տարիների իր երազանքը։ «Ինձ համար չափազանց կարևոր ու հուզիչ է, որ իմ տարեդարձի օրը գործերիցս երկուսն առաջին անգամ հնչեցին։ Ես այդ ուղղությամբ աշխատել եմ դեռ իմ երիտասարդության տարիներից։ Խորապես շնորհակալ եմ համերգի աջակիցներին։ Սա հսկայական օգնություն է երաժշտությանը»,-ասաց Տիգրան Մանսուրյանը։

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգը հաստատեց մանսուրյանական մրցույթի առաքելությունն ու ևս մեկ անգամ արժևորվեց հայոց լեզուն, հայ պոեզիան: Համերգի գլխավոր հովանավոր Ֆասթ Շիֆթը շարունակելու է աջակցել հայկական մշակութային կյանքի զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում։

01.02.2023

ՏԵՍՆԵԼ ԱՄԲՈՂՋԸ
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
(+ 374 10) 510 010
[email protected]

«Ֆասթ Շիֆթ» ՍՊ ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղված այլ կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
Վերջին թարմացում՝ 01.08.2022
  • Գլխավոր
  • Ծառայություններ
  • Մասնաճյուղեր / Տերմինալներ
  • Մեր մասին
  • Սեփականատերեր
  • Էլ. դրամապանակ
  • Կապ մեզ հետ
  • Հաճախ տրվող հարցեր
  • Աշխատանք
  • Հաշվետվություններ
  • Հաճախորդի իրավունքներ
  • Օգտակար հղումներ
  • Իրավական ակտեր
  • Նորություններ

Անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև անհամապատասխանության առկայության դեպքում խնդրում ենք ղեկավարվել կայքի հայերեն տարբերակով:

2022 © «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ.
Բոլոր իրավունքները պաշտպանված են.